Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Հայեցակարգի նախագծի մեջ պիտի գրել, որ ՀՀ ղեկավար ուժը ՀՀԿ-ն է և վերջ» (Տեսանյութ) 

Հուլիս 10,2014 17:28

«Գագիկ Հարությունյանն իր ելույթում ընդամենը դասագրքային ճշմարտություններ էր վերարտադրում, կամ դրույթներ, որոնք միջազգային փաստաթղթերում ուղղակի ամրագրված են»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանում մեկնարկած  «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը հնչած` Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանի ելույթին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ըստ նրա` իրենք ակնկալում էին լսել, թե որն է ՍԴ-ի դիրքորոշումը դասագրքային այդ ճշմարտությունների հարցում, կամ ՍԴ-ն ի՞նչ է արել, ի՞նչ որոշումներ է կայացրել, որոնք նպաստել են այդ ճշմարտությունների ամրապնդմանը: Մինչդեռ Արթուր Սաքունցը նշում է, թե «ՍԴ-ն իր պրակտիկայով ցույց է տալիս, որ ավելի երկչոտ վարքագիծ է դրսևորում և իրավունքի գերակայության սկզբունքը չի ապահովում իր որոշումներով»:
Վկայակոչելով ՍԴ մի շարք որոշումներ` պարոն Սաքունցն այսպես արտահայտվեց. «ՍԴ-ն քաղաքական զգայուն թեմաների ժամանակ տուրք է տալիս քաղաքական իշխանությունների շահերին: Եվ միանշանակ, այս հարցում էլ նման մտահոգությունն ունեմ»:

Ըստ Արթուր Սաքունցի` «բոլոր ճգնաժամային հարցերը կլուծվեն, երբ սահմանադրական փոփոխությունների արդյունքում դե յուրե կամրապնդվի միակուսակցական համակարգը»:
Նա հեգնում է. «Ուղղակի հայեցակարգի նախագծի մեջ պիտի գրել, որ ՀՀ ղեկավար ուժը ՀՀԿ-ն է և երկրորդ հոդվածով, որ ՀՀԿ բոլոր որոշումները կայացվում են Սերժ Սարգսյանի կողմից: Վերջ, սահմանադրական փոփոխությունների արդյունքում ամրագրվեց այն, ինչ այսօր կա»:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031