ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը չի կարծում, թե Ադրբեջանը ուռճացնում է Ռուսաստանից գնած զենքի քանակը:
«Չեմ կարծում, դժվար ուռճացնեն, որովհետեւ հակառակ կողմը եւս տրամադրում է տվյալներ»,- մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց պարոն Մկրտչյանը:
Հարցին, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայ գործընկերոջը ներկայացնո՞ւմ է` ինչ ծավալի ու քանակի զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին` հաշվի առնելով, որ երկու երկրները ռազմավարական գործընկերներ են, պարոն Մկրտչյանն ասաց. «Դա չի մտնում մեր ռազմավարական գործընկերության շրջանակներում: Դրանք երկկողմ հարթությունում իրականացվող գործընթացներ են»:
Նա ասաց, որ նորմալ է չտեղեկացնելը ու Հայաստանն էլ պետք է նույն կերպ վարվի: Հարցին, այսինքն` Հայաստանն էլ կարո՞ղ է առանց տեղեկացնելու զնեք վաճառել Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում գտնվող պետությանը, ԱԳՆ ներկայացուցիչն ասաց` տեսական հարցեր եք տալիս. «Իրավիճակները տարբեր են, պետք է ռեալիստորեն մոտենալ հարցերին»:
Կարդացեք նաև
Պարոն Մկրտչյանը պատասխանեց նաեւ հարցին, թե արդյոք հայկական կողմը Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ բարձրացնում է այն հարցը, որ Ադրբեջանին զենք վաճառելու արդյունքում Ադրբեջանը խախտում է զինադադարի ռեժիմը. «Այդ խնդրի շուրջ գեներալ Մանվելի հայտարարությունը, թե տալիս են թող տան, վաճառում են, թող վաճառեն: Եթե Ադրբեջանը փորձի կիրառել, ապա ինչպես նախկինում ղարաբաղյան պատերազմի ակտիվ փուլում տեղի ունեցավ, այդ սպառազինությունների մեծ մասը կանցնի հայկական կողմին»:
Հետո հստակեցրեց, թե ռուսական կողմին զենքի վաճառքի հարցի բարձրացման կարիք չկա. «Ռուսաստանն այդ պայմանագրով իրեն այլեւս պարտավոր չի համարում սահմանափակումներով առաջնորդվելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ