«Տեղյակ լինելը միայն մեր հասարակությունն ուժեղ կդարձնի»,- այսօր «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ-ն» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Բանախոսը հատկապես կարեւոր է համարում այն հանգամանքը, որ Հայաստանի համագործակցությունը Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի հետ, ուղղված չէ երրորդ երկրի դեմ, ինչը վերջին ժամանակներս բավական ցավոտ խնդիր դարձավ:
Հիշեցնենք, ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցությունների վերջին փուլում ՌԴ-ն «խանդի» դիրքերից հանդես եկավ: Արդյունքում, անցյալ տարի սեպտեմբերի երեքին Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու քաղաքական որոշման մասին: «Հայաստանը պետք է բաց եւ թափանցիկ աշխատի»,-ասաց Ստեփան Գրիգորյանը`հավելելով, որ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի տապալման պատճառներից մեկն էլ իրազեկվածության պակասն էր: Ստեփան Գրիգորյանը նաեւ նշեց, որ ԵՄ Ասոցացման փաստաթղթում անվտանգությանը եւ ԼՂՀ-ին վերաբերող խնդիրներ չկային, մինչդեռ շատ շահարկվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ