Aravot.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանից կարծիք հարցրեց օրերս մամուլում աղմուկ հանած այն հրապարակումների մասին, համաձայն որոնց՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դիմանկարը հայտնվել է իր ծննդավայրի` Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու պատին փորագրված «Խորհրդավոր ընթրիք» սրբապատկերի առաքյալների շարքում: Հիշեցնենք, որ այս եկեղեցին կառուցել է հենց մարզպետը:
«Ես անձամբ ճանաչում եմ Տավուշի մարզպետին, շատ բարեպաշտ, պարկեշտ անձնավորություն է, և վստահ եմ` դա թյուրիմացություն է եղել, կուղղվի: Մարդուն տարբեր կողմերից եմ նայում, նորից եմ կրկնում, ինքը շատ պարկեշտ է, այդքանով ճանաչում եմ իրեն, և, բնականաբար, եթե տեղեկացվել է, կփոփոխի դա, իրեն անձնապես ճանաչելով եմ ասում», -ասաց սրբազանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ