Լրահոս
Օրվա լրահոսը

Գետնին նստած` սպասում է վարչապետին (Տեսանյութ)

Հուլիս 10,2014 16:37

Այսօր` հուլիսի 10-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց` մինչ կառավարության նիստի սկսելը, մի խումբ քաղաքացիներ մոտեցան վարչապետին: Նրանք Հովիկ Աբրահամյանին պատմեցին իրենց անհանգստացնող խնդիրները` ակնկալելով վարչապետից լուծում ստանալ:

Մանրամասները` տեսանյութում


Սակայն վարչապետի հետ զրույցից հետո քաղաքացի Նինա Իվանյանը նստեց կառավարության շենքի դիմաց, Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ է գետնին նստել, տիկին Իվանյանը պատասխանեց, որովհետեւ ցանկանում է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն ընդունի եւ վեր չի կենա, մինչեւ նա իրեն չլսի: Նա նշեց, որ մոտեցել է վարչապետին, սակայն նա իրեն չի պատասխանել եւ թողել գնացել է:

Getnin-2

Նա հայտարարեց, որ պահանջում է բարոյական եւ նյութական վնասների փոխհատուցում.
«Աշխատել եմ «Արմենիա» հանրապետական հիվանդանոցում 1971 թվականի հոկտեմբերի 6-ից մինչեւ 2005 թվականի հունիսի 11-ը: Ես իմ աշխատանքային պարտականությունները կատարել եմ հավուր պատշաճի, բայց քանի որ ես պահանջել եմ իմ աշխատավարձը, երբ աշխատողներին ընդհանրապես աշխատավարձ չէին տալիս, ինձ աշխատանքից հանել են: Հետո 3 ամիս պարապուրդ եմ ունեցել, դիմել եմ դատարան, որ պարապուրդն էլ փոխանցի, իմ աշխատավարձն էլ բարձրացնի մյուս աշխատողների աշխատավարձի չափ, սակայն դատական նիստ չի կայացել` կա’մ կարճել են, կա’մ մերժել են»:

Մանրամասները` տեսանյութում:


Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031