Օրերս Նովոռոսիյսկում կայացած «Մորսկոյ ուզել» («Морской узел») ամենամյա միջազգային երգի մրցույթում երգչուհի Նարե Գրիգորյանն արժանացել է «Գրան պրի» մրցանակի, ինչը շատ անսպասելի է եղել ինչպես երգչուհու, այնպես էլ նրա պրոդյուսեր, երգչուհի Արմինե Գրիգորյանի համար:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին նրանք:
Ա. Գրիգորյանը բացատրեց, թե հատկապես ինչու չէին սպասում հաղթանակի. «Այս մրցույթին Հայաստանն արդեն 13-րդ անգամ է մասնակցում և բավականին լավ արդյունքներ է գրանցում՝ 1-ին, 2-րդ տեղեր: Սա երրորդ «Գրան պրին» է: Նարեից առաջ այդ մրցանակին արժանացել են Արա Մարտիրոսյանն (9-10 տարի առաջ) ու Անահիտ Շահբազյանը (նախորդ տարի): Եվ Անահիտի հաղթանակից հետո չէինք սպասում, որ Հայաստանը կարող է երկու տարի անընդմեջ «Գրան պրի» ստանալ: Ես բոլորին ասել էի, որ մենք ուղղակի գնում ենք ման գալու»,- ասում է Ա. Գրիգորյանը:
Ա. Գրիգորյանը, որն այս տարի նույնպես մրցատյանում (ժյուրի) է եղել, ինչպես և նախորդ տարի, ասաց, որ Ն. Գրիգորյանն առաջին փուլում հիանալի է հանդես եկել, իսկ ահա երկրորդ փուլում միաժամանակ անջատվել են և´ մեղեդին, և´ բարձրախոսը: «Ես շատ հուզվեցի,- ասում է Ա. Գրիգորյանը,- ոտքի կանգնեցի ու պահանջեցի, որ երգը նորից կատարվի, իսկ ժյուրիի նախագահը ոտքի կանգնեց, սկսեց ծափահարել և ասաց, որ պետք չէ նորից երգել, որովհետև պարզ է, որ «Գրան պրի» է:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, որ Նարեն չհուզվեց, չխառնվեց իրար, շարունակեց երգել, ու նրա ձայնն առանց բարձրախոսի էլ շատ լավ լսվում էր»:
Ա. Գրիգորյանը վստահեցնում է, որ մրցատյանում իր լինելը բոլորովին չի անդրադարձել Նարեի հաղթանակի վրա. «Հայաստանի ձայնից» հետո «վախեցած» էինք և միայն վերջում ասացինք, որ մենք բարեկամներ ենք»,- ասում է Ա. Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Ն. Գրիգորյանի առաջիկա ծրագրերին, նա ասաց, որ մեկ ամսից մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու «Made in Asia» միջազգային փառատոնին։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
,,Ճ,, կլասի փառատոն, ընդամենը 9 մասնակցով, մայրաքաղաքային ծագմամբ միակ երգչուհին Նարեն է եղել… Համենայնդեպս, շնորհավորում եմ, ուրախ եմ, որ մեր երգչուհին աստիճանաբար դուրս է գալիս հայաստանյան շրջանակից:
https://www.vkpress.ru/glavnoe/gran-pri-festivalya-morskoy-uzel-uedet-v-armeniyu/?id=76092