Ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը (Հաղթո), որ հուլիսի 19-ին կտոնի իր ծննդյան 70-րդ տարեդարձը, Aravot.am-ի խնդրանքով, որոշ հետաքրքրաշարժ դրվագներ պատմեց իր ստեղծագործական կյանքից: «Երբ դեռ Երեւան քաղաքի գլխավոր նկարիչն էի, մի օր Հրանտ Մաթեւոսյանը եկել էր Ջիմ Թորոսյանի մոտ: Ջիմը տեղում չէր, Հրանտն եկավ ինձ մոտ: Ընդմիջման ժամ էր, սուրճ էինք խմում, իմ աշխատասենյակում նկարակալ կար, որտեղ աշխատում էի: Ասացի՝ լավ էլ եկել ես, Հրանտ ջան, արի մինչեւ Ջիմի գալը մի հատ պորտրետ անեմ: Ու սկսեցի, բայց քիչ անց Ջիմն եկավ, Հրանտն էլ գնաց: Խոստացավ, որ մի օր կգա, կավարտենք, բայց այդպես էլ մնաց կիսատ: Հիմա այդ աշխատանքի անունը դրել եմ «Անավարտ դիմանկար»,-հիշում է նկարիչը:
Հաղթանակ Շահումյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ Հրանտ Մաթեւոսյանի դիմանկարը:
Կարդացեք նաև