Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Լոռու մարզի Անտառաշեն և Շիրակի մարզի Ալվար համայնքներում համապատասխանաբար օգոստոսի 3-ին և օգոստոսի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն