Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» արհմիության նախագահը` լրագրողներին. «Վրա մի’ տվեք, թողե՛ք վարչապետը կոլեկտիվին երկու բառ ասի» (Տեսանյութ)

Հուլիս 10,2014 15:46

ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել էին ոչ միայն «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, այլեւ այլ քաղաքացիներ, ովքեր մոտեցան եւ իրենց բողոքները ներկայացրեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Ինչպես արդեն նշել էինք, վարչապետը խոստացավ կառավարության նիստից հետո լսել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բողոքները եւ փորձել նրանց լուծում տալ: Երբ լրագրողները մոտեցան վարչապետին, «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչյա Թադեւոսյանը վրդովվեց.

«Մի րոպե, թողե’ք թող ժողովրդի հարցը լուծի, լրագրողներդ ձեր հարցն եք լուծում: Ես խնդրում եմ, թողե’ք «Նաիրիտի» հարցը սկզբից»:

Լրագրողներից մեկն էլ նշեց, որ իրենք էլ են գործարանի հարցը բարձրացնում, սակայն պարոն Թադեւոսյանը պնդեց, որ լրագրողները խանգարում են.
«Ժողովուրդը եկել է, վարչապետն ուզում է կոլեկտիվին մի երկու բառ ասի, դուք վրա եք տվել: Դուք վարչապետին ամեն օր տեսնում եք, խնդրում եմ, թողե’ք թող վարչապետը կոլեկտիվին երկու բառ ասի»:

Մանրամասները` տեսանյութում

 

Մինչ կառավարության նիստը կավարտվեր, «Նաիրիտի» աշխատակիցները կազմեցին ցուցակը, թե ովքեր են վարչապետի հետ քննարկելու իրենց հուզող հարցերը: Մեխանիկական արտադրամասի արհմիության նախագահ Հակոբյան Թոմիկը նույնպես այդ ցանկում էր, վերջինս Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «Ռոսնեֆտ» ընկերությունը բանակցություններ է տանում իրենց գործարանի վերաբերյալ եւ խոստացել են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին վերջնական լուծում տալ իրենց հարցին.
«Հիմա մենք ավելի կոնկրետ ուզում ենք վարչապետից իմանալ, թե դա ե՞րբ կլինի»

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031