Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին

Հուլիս 10,2014 15:22

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին:

Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստանի հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ եւ կարեւորեց խորհրդարանների միջեւ հարաբերությունների սերտացումն ու հետագա ամրապնդումը՝ նշելով, որ հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերը հաստատվել են 1992 թվականին, երբ Միացյալ Թագավորության խորհրդարանում ստեղծվեց բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խումբը: Գալուստ Սահակյանը կարեւոր համարեց միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ` դեսպան Քեթրին Լիչը նշեց, որ ՄԹ մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացմանը: Նրա խոսքով` հայ խորհրդարանականների՝ այս օրերին ընթացող այցը Մեծ Բրիտանիա նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերին եւ կամրապնդի փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, Հայաստան -ԵՄ համագործակցությանը, կարեւորվեց առեւտրատնտեսական կապերի զարգացումը: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ բրիտանացի խորհրդարանականները կմասնակցեն 2015թ. ապրիլին Երեւանում կայանալիք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

ՀՀ ԱԺ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031