Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդմիջում է հայտարարվել Վազգեն Խաչիկյանի եւ տասներկու ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործով:
Դատարանի համակարգչով, այնուամենայնիվ, բացվեց «դուդուկ» ֆայլը, որտեղ կան տվյալներ մահացածների, նրանց վճարների մասին: Վահագն Խաչատրյանի առգրավված համակարգչով չբացվեց տվյալ ֆայլը, իսկ դատարան հրավիրված մասնագետն առաջարկեց գաղտնաբառը ասել, Վահագն Խաչատրյանը հրաժարվեց ասել: Դատարանի համակարգչով մասնագետը բացեց ֆայլը:
Այս ընթացքում էլի ընթերցանությամբ է զբաղված Վազգեն Խաչիկյանը: Այս անգամ նա շախմատին վերաբերող գիրք է ուսումնասիրում:
Քննչականից ստացված էլեկտրոնային տարբերակի եւ դատարանում հետազոտված ֆայլի միջեւ կան էական տարբերություններ, պաշտպանները հարցեր տալու համար տասը րոպե ժամանակ են խնդրել: