Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ. «Արտագաղթում են ոչ թե աղքատները, այլ նրանք, ովքեր գումար ունեն»

Հուլիս 10,2014 13:43

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ներկայացրեց մարզերի բնակչության բարեկեցության վարկանիշի վերաբերյալ անցկացրած վերջին հարցման արդյունքները:

Հարցումներին մասնակցել են Հայաստանի 5000 բնակիչներ, իսկ հարցման պատվիրատուներն են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մարզպետները եւ քաղաքապետները:

Ահարոն Ադիբեկյանը լրագրողներին ներկայացրեց, որ մարզերում եւ Երեւանում բնակչության բարեկեցության մակարդակի չափման համար 7 չափանիշներ են ընտրվել՝ տարածքների բարեկարգումը, համայնքների վիճակի փոփոխությունը, երկրից արտագաղթելու ցանկությունը, դժգոհությունների արտահայտման հաճախականությունը, ինքնուրույնությունը, գործազրկությունը եւ եկամուտները:

Պրն Ադիբեկյանի փոխանցմամբ` վերջին 7 տարիների ընթացքում` համաշխարհային ճգնաժամից հետո, Հայաստանում բնակչության բարեկեցության մակարդակը կտրուկ իջել է:

Վերը նշված չափանիշների համաձայն` Հայաստանի մարզերից բնակչության բարեկեցության մակարդակով ամենաբարձրը Գեղարքունիքի մարզն է, հետո Սյունիքի մարզը, իսկ հետո էլ Արմավիրի մարզը: Իսկ բարեկեցության ամենացածր մակարդակը ունի Լոռու մարզը:
Պրն Ադիբեկյանը Գեղարքունիքի մարզի բնակչության բարեկեցության բարձր մակարդակը պայմանավորում է նրանով, որ այդ մարզում շատ են զբաղվում ձկնորսությամբ, մսաբուծությամբ. «Այս մարզում հնուց ձեւավորվել է արտագաղթելու ավանդույթը, այս մարզից են հիմնականում խոպան մեկնում»:

Սոցիոլոգը նաեւ առանձնացրեց մի փաստ, որ Հայաստանից հիմնականում արտագաղթում են ավելի բարձր խավի ներկայացուցիչները. «Արտագաղթում են ոչ թե աղքատները, այլ միջին եւ ավելի բարձր խավի ներկայացուցիչները, նրանք, ովքեր գումար ունեն, ովքեր կարող են իրենց թույլ տալ տոմս գնել»:

Երեւանում անցկացված հարցումների արդյունքում էլ պարզ է դարձել, որ բնակչության բարեկեցության ամենաբարձր մակարդակն ունեն Ավան-Առինջ, Արաբկիր, Մալաթիա եւ Կենտրոն համայնքները, իսկ ամենացածրը՝ Շենգավիթը եւ էրեբունին:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031