Երեկ ամբողջ օրվա ընթացքում Վարդենիսի բնակիչները խուճապի մեջ են եղել։ Խուճապը կապված է եղել ադրբեջանցիների մի խմբի իբր դիվերսիոն գործողությունների ու քաղաքի վրայով ադրբեջանական ռազմական ուղղաթիռների մասին լուրերի հետ։
Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, սակայն, «Ա1+»-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերի իսկությունը՝ այն համարելով անեկդոտ։ Նրա խոսքով՝ Վարդենիսի օդային տարածքով ՀՀ զինված ուժերի ուղղաթիռներ են անցել, իսկ բնակիչների շրջանում լուրեր են տարածվել, թե ուղղաթիռներն ադրբեջանական են և նրանք էլ թունավորել են ջուրը. «Նման բան չկա, ես նման ինֆորմացիա չունեմ, բնակիչներին էլ եմ հարցնում, շատերը ծիծաղում են», – ընդգծեց Վարդենիսի քաղաքապետը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ