«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2014թ. ապրիլ-հունիս ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4569 փորձանմուշ: Ըստ իրականացված քիմիկամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:
«Երևան Ջուր» ՓԲԸ