Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարելի կանգնել նույնիսկ կարմիր գծերից դուրս. «Հայոց աշխարհ»

Հուլիս 10,2014 12:32

Ստացա ծանուցում, թե իբր խախտել եմ ավտոտրանսպորտային միջոցի կայանման կանոնները։ Այլ կերպ ասած, մեքենան կանգնեցրել եմ կարմիր գծերի մեջ եւ սահմանված ժամկետում չեմ կատարել վճարումը։ Ըստ այդմ, կազմվել է արձանագրություն եւ ներկայացվել է տուգանք հինգ հազար դրամի չափով։

Երբ ստացա ծանուցումը, մտածեցի, որ գուցե թե ինչ-որ տեղ կանգնեցրել եմ մեքենան եւ չեմ նկատել կարմիր գծերը։ Բայց երբ բացեցի ծրարը եւ դիտեցի «խախտման» վայրի լուսանկարը, ապշեցի։ Այնտեղ, որտեղ կանգնած է մեքենան, եւ որի համար տուգանք է նշանակվել, երբեւէ չի եղել կարմիր գիծ եւ չկա։ Ի՞նչ հիմքով էր խախտում արձանագրվել, անհասկանալի մնաց։

Այս դեպքն անշուշտ կարելի էր պարզապես թյուրիմացություն համարել, եթե եզակի լիներ։ Այնինչ նման ծանուցումներ են ստացել նույն տարածքում կայանած նաեւ այլ տրանսպորտային միջոցների վարորդներ։

Այնպիսի տպավորություն է, որ դա հատուկ է արվում։ Կվճարեն՝ կվճարեն, չէ՝ ոչինչ։ Իսկ թե ով պետք է պատասխան տա քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների համար, հայտնի չէ։

Եվ այսքանից հետո վճարովի ավտոկայանատեղի ծառայություն մատուցող ընկերությունը զարմանում է, որ մարդիկ դժգոհում են իրենց գործունեությունից։ Չհաշված այն անհարմարությունները, որ առաջացել են կարմիր գծերի հայտնվելուց հետո։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031