Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստների գործն ուղարկվեց Եվրոդատարան. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 10,2014 12:23

Հայ ազգային կոնգրեսի անդամներ Սարգիս Գեւորգյանի, Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով վճիռների վերաբերյալ երեկ հայց է ուղարկվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Այս մասին  հայտնեց երիտասարդների փաստաբան Վահե Գրիգորյանը։

Երիտասարդների գործը վերաբերվում է 2011թ.-ի օգոստոսի 9-ին տեղի ունեցած աղմկահարույց դեպքին, երբ Խնկո Ապոր գրադարանի մոտ ոստիկանական կարմիրբերետավորները սադրանք էին կազմակերպել Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ, ինչից հետո նրանց նկատմամբ բռնություն գործադրելով բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։ Մի քանի ժամ նրանց բաժնում պահելուց հետո մեղադրանք էին առաջադրել խուլիգանություն կատարելու եւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեջ եւ կալանավորել էին, ապա դատապարտվել ազատազրկման։

Այս տարվա սկզբին՝ փետրվարի 7-ին, Վճռաբեկ դատարանը հրաժարվել էր ընդունել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների բողոքը։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031