Հատված ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հարցազրույցից:
-Ասում եք՝ այս գործերը չէիք կարող անել, եթե չլինեիք պատգամավոր: Մինչդեռ ձեր երգիչ ընկերները հակառակ կարծիքի էին. ձեր պատգամավոր դառնալուն պես սկսեցին խոսել, թե Շուշանը արվեստագետ մարդ է, ի՞նչ գործ ունի պատգամավորության հետ:
-Ես կռիվ ունեմ այդ մտքերի դեմ, եթե այդ մարդիկ ինձ համար այդչափ մտահոգ էին, ինչո՞ւ կողքիս չեն մշակութային խնդիրներ բարձրաձայնելիս: Չէ՞ որ ես մշակույթի միակ ներկայացուցիչն եմ խորհրդարանում: Բայց նրանք չկան, ո՞ւր են:
Իսկ պատգամավոր լինելն ինձ իրոք օգնում է ծրագրերիս իրականացման հարցում, որովհետեւ շատ ծրագրեր ինձ հեշտությամբ հասանելի են դառնում:
Կարդացեք նաև
-Ֆեյսբուքում այդ ցանցին բնորոշ մի մաղձոտ հարց հնչեց, թե ի՞նչ փողերով է Շուշան Պետրոսյանն այդ գործերն անում Մարտակերտում: Գուցե չարժե՞ մաղձին անդրադառնալ, բայց նաեւ պարզաջրել է պետք:
-Հա, չարություն կար այդ հարցում: Պատասխանեմ, ինչո՞ւ ոչ: Գումարների հայթայթումը սկսում եմ հենց ինձանից։ Մեծ կարողությունների տեր չեմ, մեծ բիզնեսներ չունեմ, ուրեմն սկսում եմ իմ ու ամուսնուս աշխատավարձերից: Հետո դիմում եմ գործընկերներիս: Եվ շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք առանց վայրկյան իսկ հապաղելու, առանց քննարկելու միանգամից ձեռք են մեկնել:
Եղել է, որ գումար են առաջարկել, ասել եմ՝ չէ, գումար չեմ ուզում, ինձ այս, այս իրերը, նյութերը, սարքավորումներն են հարկավոր: Բոլորին եմ շնորհակալ, անուններ չեմ կարող թվել, ցանկը շատ երկար է:
Գիտեք, թող իմ քայլը նաեւ մի լավ օրինակ դառնա, որ կարելի է նախագծի իրականացման համար գումարներ հայթայթել, դրանցից ոչ մի կոպեկ չվերցնել ու այն ամբողջությամբ ծառայեցնել տվյալ գաղափարի կյանքի կոչմանը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
……սկսում եմ իմ ու ամուսնուս աշխատավարձերից …ավելի զավեշտ պետք չէր)))