Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբապատկերներում իրենց անմահացնելը մոդայիկ էր միջնադարում. «168 ժամ»

Հուլիս 10,2014 12:03

Վաղ միջնադարից մինչ մեր օրերը հայ մեծահարուստներն ու իշխանները չեն փորձել սրբապատկերներում անմահացնել իրենց։ Հիմա ինչ-որ բան փոխվել է։ Եվ Տավուշի մարզպետ պարոնը կարող է արդարանալ, որ ինքն առաջինը չէ։ Եվրոպական Վերածննդի շրջանում հայտնի շատ ազնվականներ ու մեծահարուստներ են պատվիրել նկարել իրենց միայնակ ու սեփական ընտանիքի անդամների հետ սրբապատկերներում։ Կարող է արդարանալ, առանց հաշվի առնելու, որ դա մոդայիկ էր միջնադարում։ Նման փառասիրությունը ժամանակակից մարդուն դժվար թե պատիվ բերի։
Մյուս կողմից՝ հնարավոր է, որ մենք ենք սխալ։ Ազգային մեծագործ իշխանական Պռոշյանների տոհմը, օրինակ, իրենց զինանշանը պատկերել է Ս. Գեղարդ վանքի որմին։ Ու այս իմաստով՝ ինչո՞ւ պիտի զարմանանք, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իր «Մուլտի գրուպի» առյուծը պատկերել է իր ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու պատին։ Հետո՞ ինչ, որ ազգային լրջագույն մտավորականները հատորներ են գրել Պռոշյանների մեծագործության մասին։ Օրինակ, Գարեգին Հովսեփյանը երկու հատոր է գրել Պռոշյանների մասին։ «Զարմացրիք»՝ կասեին նոր հայերը։ Հիմա էլ են շատերի մասին գրքեր գրվում։ Իսկ գիրք գրողները գրագետ են, հետևաբար՝ բոլոր հիմքերն ունեն իրենց մտավորական համարելու։

Իսկապես գուցե մենք էինք սխալ, երբ Հայաստանը Սահմանադրությամբ բաժանեցինք մարզերի։ Մարզերի բաժանեցինք ու այդ տարածքի կառավարչին մարզպետ կոչեցինք։ Շատ ավելի ճիշտ, և, որ ավելի կարևոր է՝ շատ ավելի ազնիվ կլիներ, եթե «մարզպետի» փոխարեն նրանց «մարզպան» կոչեիք։ Ի վերջո, տղերքը Մարզպանական Հայաստանի ժամանակաշրջանից առաջ չեն անցել։ Ոչ աշխարհընկալման, ոչ բարքերի տեսանկյունից։ Լրիվ Միջնադար։ Ավելի ճիշտ՝ վաղ Միջնադար։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031