Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող է հանդես գալիս Լիլիթ Մկրտչյանը, որը չորս տուրում տարել է երեք հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 3,5 միավորով եւս հինգ շախմատիստուհիների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի լավագույն շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 2,5 միավորով առայժմ 31-րդն է: Մեր մյուս աղջիկները միջին դիրքեր են զբաղեցնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ en.chessbase.com-ի