Հուլիսի 9-ի ցերեկը եւ լույս 10-ի գիշերը ադրբեջանական զինուժը գնդակոծել է Չինարի գյուղը:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի բջջային հեռախոսը չէր պատասխանում: Չինարիի բնակիչներից տեղեկացանք, որ հուլիսի 9-ի կեսօրին ադրբեջանական զինուժը կրակ է բացել զինվորական մեքենայի վրա: Ազերիների գնդակից ջարդվել է զինվորական մեքենայի դիմային ապակին, ջարդված ապակուց թեթեւ վնասվածք է ստացել մեքենայի մեջ գտնվող պայմանագրային զինծառայողը, որն Արծվաբերդ գյուղի բնակիչ է:
Հուլիսի 9-ի կեսօրից մինչեւ գիշերվա 1-ն անց 30-ի սահմանները ադրբեջանական զինուժը կրակել է Չինարիի վրա, գնդակները դիպել են տների տանիքներին, պատերին: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Սահմանապահ գյուղերում ապրող երեխաների անմեղ ու վախվորած աչքերում է պատկերված այսօրվա իրավիճակի լրջությունը, որի համար հրատապ ու խիստ լուծումներ են անհրաժեշտ: Մինչև երբ կարելի է հարազատի կյանքի յուրաքանչյուր վայրկյանը համար դողալով ապրել…