Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազինյանը՝ դատական երկաստիճան համակարգի անցնելու մասին. «168 ժամ»

Հուլիս 10,2014 11:35

«168 ժամը» սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մասին զրուցել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ։

– Քննարկման առարկա է դատական ատյանների քանակի կրճատման, այն է՝ դատական երկաստիճան համակարգին անցում կատարելու հարցը։ Արդյունավե՞տ եք համարում նման զարգացումները։

– Դատական երկաստիճան համակարգի ձևավորումը հայեցակարգի հրապարակված նախագծի այլընտրանքային լուծումներից մեկն է։ Վերջինիս համար բերվող հիմնավորումները հետևյալն են՝ ունենք փոքր պետություն, փոքր ազգաբնակչություն, մեծ շռայլություն է եռաստիճան դատական համակարգ ունենալը։

Դատական ատյանների քանակի կրճատմանն առնչվող առաջարկի ներկայացման հաջորդ պատճառը, կարծում եմ՝ այն է, որ մինչև այժմ հստակեցված չէ սահմանադրական մակարդակով ՀՀ վճռաբեկ դատարանի տեղը մեր դատական համակարգում։ Հետևաբար, տվյալ իրավիճակում խնդիր է դրվել՝ լրջորեն կատարելագործել գործող համակարգը՝ առաջին հերթին հստակեցնելով վճռաբեկ դատարանի՝ սահմանադրական լիազորություններով պայմանավորված կարգավիճակը, վերջինիս կողմից բողոքը քննության ընդունելուն առնչվող հարցերը, և այլն։

Եթե քննարկումների արդյունքում պարզ դառնա, որ նույնիսկ այդ բարեփոխումների պարագայում հնարավոր չէ ամբողջությամբ լուծել վերը նշված խնդիրները, նոր միայն կարող է քննարկվել հարցի լուծման այլընտրանքային տարբերակը։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031