Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ովքեր չեն պահանջում Ս. Սարգսյանի հրաժարականը, ինձ համար ընդդիմություն չեն». «Առաջին լրատվական»

Հուլիս 10,2014 11:26

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, որոշ տեղեկությունների համաձայն` հայտնի է դարձել, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը համագործակցության առաջարկով հանդիպել է ՀԺԿ ղեկավարության հետ: Ի՞նչ հարցեր են քննարկվել:

– Ես տեղյակ չեմ այդ մասին, բայց հանդիպումների մեջ որևէ բացասական բան չեմ տեսնում: Այդուհանդերձ, իմ կարծիքով, «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր չի կարող ընդդիմություն լինել:

– Ինչո՞ւ:

– Որովհետև տեսել ենք: Դե թող վեր կենան և Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեն:

– Ս. Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում նաև «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցությունները, որոնց հետ ոչ իշխանական քառյակում ՀԺԿ-ն համագործակցում է:

– Ովքեր չեն պահանջում Ս. Սարգսյանի հրաժարականը, ինձ համար ընդդիմություն չեն: Ես ինչ գիտեմ, կարող է մտածում են, որ եթե հանկարծ նախագահը փոխվի, մեր երկիրը փուլ կգա:

– Իսկ նման պարագայում քառյակի ուժերի համագործակցությունն ապագա ունի՞:

– Եթե համակարգային փոփոխության խնդիր չի դրվում, իհարկե, ապագա չի կարող ունենալ, ապագա ունի լոկալ հարցերի լուծման դեպքում:

Գրիգոր Հարությունյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031