Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ «Նաիրիիտի» աշխատակիցներին. «Մենք ուզում ենք ձեր հարցին լուծում տալ» (Տեսանյութ) 

Հուլիս 10,2014 11:19

Այսօր՝ հուլիսի 10-ին, «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ գործարանի մոտից երթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարություն: Աշխատակիցները պահանջում էին վերաբացել գործարանը եւ վճարել իրենց աշխատավարձերը:

Hovik_Abrahamyan_2

ՀՀ կառավարության շենքի դիմաց նրանք հանդիպեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, վերջինս լսեց նրանց բողոքները եւ առաջարկեց, որպեսզի հարցին լուծում տրվի՝ կառավարության նիստից հետո ցուցարարներից քսան հոգի բարձրանա իր մոտ.
«Մենք ուզում ենք ձեր հարցին լուծում տալ, մեզ ժամանակ է պետք՝ ուսումնասիրենք, մեղավորներին գտնենք եւ պատժենք, դա լինելու է»:

 

 

Ցուցարարներն այժմ՝ ՀՀ կառավարության նիստի դիմաց սպասում են նիստի ավարտին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031