Երբ մայիսի 29-ին Աստանայի հայտնի նիստից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ կլինի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը ստորագրել արդեն հունիսի 15-ին, սակայն չնայած դրան՝ ԵՏՄ հիմնադիր անդամների կողմից Հայաստանին տրվեց լրացուցիչ ժամանակ՝ մինչեւ հուլիսի 1-ը, շատ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ այդ ժամանակը տրվել է Սերժ Սարգսյանին՝ Ղարաբաղի հարցում նշանակալի փոխզիջման գնալու եւ անդամակցության խնդիրն այդկերպ լուծելու համար։
Դատելով ԵՏՄ-ին անդամակցության ժամկետների շարունակական ձգձգումներից՝ ՀՀ իշխանություններն առայժմ դիմադրում են, եւ կարծես թե՝ առաջիկայում էլ չեն պատրաստվում տեղի տալ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու ճնշումներին։
Ինչը նշանակում է, որ առաջիկայում պետք է սպասել նորանոր մարտահրավերների, ընդհուպ՝ չնախատեսված պատերազմական գործողությունների վերսկսման։
Այսօր առավել քան երբեւէ՝ Ռուսաստանը պատրաստ է անել առավելագույնը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայմանը եւ այդպիսով իրենով անել ոչ միայն Արցախը եւ Հայաստանը, այլեւ Ադրբեջանը։
Ուկրաինայից հետո Ռուսաստանը կարծես թե մտադիր է գնալ «վա բանկ», եւ երբ ասվում է, թե Հայաստանի անդամակցությունը կլինի տարեվերջին՝ դա հնչում է որպես չարագուշակ կանխատեսում, որն իր մեջ պարունակում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ռուս զինվորների տեղակայման՝ օրեցօր առավել տեսանելի դարձող վտանգ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում