Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն է խոչընդոտում Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցմա՞նը. «Հայկական ժամանակ»

Հուլիս 10,2014 11:05

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Լեպյոխինի այն մտքին, թե ԼՂՀ-ն խոչընդոտում է Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցմանը, ցանկացավ շեշտել, որ Արցախը անկախ պետություն է, եւ այս կամ այն կառույցին անդամակցում չի կարող լինել ի վնաս Հայաստանի եւ Արցախի։

«Եվրասիական տնտեսական միությանը անդամակցման հայտ ներկայացրել է միայն Հայաստանի Հանրապետությունը։ Չեմ կարծում, որ այս հարցը շահարկման կարիք ունի։ Կարծում եմ, որեւէ անհանգստանալու բան չկա։ Հայաստանը համառորեն պետք է պաշտպանի Արցախի շահերը, քանի որ վերականգնված չէ բանակցային գործընթացը, եւ ընդհանրապես, Ադրբեջանը փորձում է ինչ-որ ձեւով ցանկացած գործընթաց, լինի դա Հայաստանում կամ այլ վայրում, շահարկել։ Հետեւաբար, ադրբեջանական քայլերին պետք է լինի պատասխան եւ ոչ թե փորձենք քաղաքականացնել դրանք»։

Հարցին, թե այդուհանդերձ հնարավո՞ր է ապագայում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ թեկուզ ձեւական մաքսակետ դրվի, պարոն Բաբայանը պատասխանեց. «Չեմ կարծում։ Հայաստանի եւ Արցախի երկկողմ հարաբերությունները եւս պետք է հաշվի առնվեն։ Արցախի տնտեսությունը այնքան մեծ հզորություն չունի, որ ինչ-որ ձեւով խոչընդոտի կամ խափանի Եվրասիական միության աշխատանքները, այն դրա մի չնչին տոկոսը չի կազմելու»։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031