Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Սերբիա՝ մասնակցելու «Նովի Սադ» միջազգային ներկայացուցչական մրցաշարին:
Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը թիմում ընդգրկել է ինը մարզիկ, ներառյալ՝ աղջիկների աշխարհի երիտասարդների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Սերբիայի ռինգում պայքարելու են. 49 կգ՝ Ալեն Դանիելյան, 52՝ Դավիթ Ասատրյան, 56՝ Սպարտակ Թամարյան, 64՝ Արմեն Մխիթարյան, 69՝ Տիգրան Մելքոնյան, 81՝ Նարեկ Մանասյան, 91՝ Սերյոժա Հակոբյան եւ գերծանր քաշ՝ Գնել Մուրադյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ