Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու-երեք տարի առաջ Արթուր Բաղդասարյանի նման հայտարարությունը Հայաստանում մեծ ալեկոծություն կառաջացներ. «Հայկական ժամանակ»

Հուլիս 10,2014 10:48

«Մարտի 1-ից ով որ խոսում է, դրա հրապարակային ու փաստացի պատասխանատուն երկու դերակատար են՝ իշխանությունը եւ էն մյուս կողմը, չեմ ուզում խորանալ։ Մարտի մեկի ողջ ընթացքը ՕԵԿ-ի կոալիցիա մտնելու հետ որեւէ կապ չունի, դա առնչություն ունի մյուս երկու դերակատարների քաղաքական վարքագծի հետ։ Մենք ոչ արյան, ոչ թալանի, ոչ էլ գողության հետ կապ չունենք»,- ՕԵԿ գրասենյակում երեկ տեղի ունեցած ասուլիսում այսպիսի հայտարարություն է արել այդ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։

Երկու-երեք տարի առաջ Արթուր Բաղդասարյանի նման հայտարարությունը Հայաստանում մեծ ալեկոծություն կառաջացներ։ Երեկ, սակայն, հանրությունը լսեց-անցավ, սոցիալական ցանցերում էլ մեկ-երկու ցաքուցրիվ հայհոյանք եղավ, ու վերջ։ Ինչո՞ւ է այսպես։ Շատերը, իհարկե, դա կբացատրեն ամառվա շոգով կամ էլ կասեն՝ հայ հանրությունը դեռեւս ուշքի չի եկել Բրազիլիայի հավաքականի՝ նախորդ օրը կրած պարտությունից։

Իրականում, սակայն, պատճառներն ավելի խորն են։ Պարզապես ոմանք արդեն երկար ժամանակ զբաղված են իշխանական մոնոլիտը փլուզելով եւ հանուն այդ նպատակի աջուձախ ինդուլգենցիաներ են բաժանում Մարտի 1-ի ոճրագործներին։ Մի էնպես էլ հավատացել են, որ իրենք Մարտի 1-ի սեփականատերն են, ու ոնց ու ինչ գնով կուզեն կվաճառեն։ Ու էս գլոբալ բազարի մեջ Արթուր Բաղդասարյանը, որպես շուստրի տղա եւ իշխանական մոնոլիտից պոկված թարմ հայրենասեր, եկել, իր փայն է ուզում մարտիմեկյան ինդուլգենցիայից։ Եվ իրապես, եթե Հայ ազգային կոնգրես խմբակցության խոսնակի բերանով ԱԺ ամբիոնից հնչում է, որ Վարդան Օսկանյանը, Գագիկ Ծառուկյանը, Մարտի 1-ին ներքին գործերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը պատասխանատու չեն Մարտի 1-ի համար, Արթուր Բաղդասարյանը ինչո՞ւ պետք է պատասխանատու լինի։ Ինչո՞ւ։ Եթե ոմանք տակից խաղեր են տալիս Մարտի 1-ի հիմնական ոճրագործ Ռոբերտ Քոչարյանի, թալանի հիմնական կազմակերպիչներից Հովիկ Աբրահամյանի հետ, ինչո՞ւ պիտի Արթուր Բաղդասարյանը կապ ունենա Մարտի 1-ի հետ։ Եթե Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Ծառուկյանի «Արարատցեմենտը» ազնիվ ձեռքբերում է, ինչո՞ւ պիտի Արթուր Բաղդասարյանի կոնյակի գործարանն ու կուտակած միլիոնները թալան համարվեն։ Եթե ոմանք Սերժ Սարգսյանին մեկը մյուսի ետեւից պատվում են Հանրապետության նախագահ տերմինով, էլ ի՞նչ Մարտի 1:

Չէ՞ որ կա ավելի բարձր նպատակ, օրինակ՝ Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնից հեռացնելն ու նրա փոխարեն խնամի Հովիկ Աբրահամյանին վարչապետ կարգելը։ 2013 թվականին ամեն ինչ արեցին, որ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ին տիրանալու ճանապարհին պրոբլեմ չունենա, հիմա էլ Ռոբերտ Քոչարյանին իշխանության վերադարձնելով են զբաղված։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031