Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ աղբյուրի բացահայտման վերաբերյալ դատական որոշումը. «Հրապարակ»

Հուլիս 10,2014 10:41

Երեկ «Հրապարակ» օրաթերթը «ilur.am» կայքի հետ համատեղ վերաքննիչ բողոք ներկայացրեց, պահանջելով կասեցնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որով ԶԼՄ-ները պարտավորվում են տեղեկատվության աղբյուր բացահայտել։ Աղբյուրի բացահայտման որոշումը կայացվել է առանց լրագրողների մասնակցության։ Նրանց փաստի առաջ են կանգնեցրել փոստային ծառայության միջոցով։ Անգամ փաստի առթիվ գործ հարուցելու մասին հրապարակավ չեն հայտնել։

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ աղբյուրի բացահայտման վերաբերյալ դատական որոշումը, եւ որքանո՞վ է այն օրինական։ Այս հարցին պատասխանում է ՀԱԿ իրավաբան Արմեն Խաչատրյանը, որը լիազորված է ներկայացնել լրատվամիջոցներին դատաքննության ժամանակ եւ աշխատելու է փաստաբան Արտակ Զեյնալյանի հետ։ «Այս քայլն ուղղված է ոչ թե ճշմարտության բացահայտմանը,- ասաց իրավաբանը,- այլ ուղղված է մամուլի դեմ։ Միջադեպը թեեւ հնչեղություն ունեցավ, բայց լրատվամիջոցին աղբյուրի բացահայտում պարտադրելու համար պետք է, որ այդ բացահայտումն առնչվի հասարակության քրեաիրավական կենսական շահին։ Այսինքն, աղբյուրի բացահայտումն ավելի շատ պետք է նպաստի հասարակական շահին, քան դրա գաղտնիության պահպանումը։ Ակնհայտ է, որ այս դեպքի հետ կապված բացահայտումը չի կարող կենսական շահին նպաստել։ Մենք դատական ակտից չենք հասկանում, թե արդյո՞ք քննչական մարմինը սպառել է բոլոր այլընտրանքային միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու։ Որպեսզի մենք իմանայինք այդ մասին, լրատվամիջոցը պետք է մասնակցեր քննությանը։ Նա պետք է վստահ լինի, որ այլեւս այլ ճար չկա ճշմարտությունը բացահայտելու, եւ, որպես վերջին աղբյուր, մնում է նրա՝ լրագրողի աղբյուրը, ինչն այս դեպքում չի արվել»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031