Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, որ ստատուս քվոն պահելը դառնում է ավելի վտանգավոր, հայտարարել է, թե միջնորդներն ավելի լավ կանեին իրավիճակը գնահատեին սթափ վերլուծությամբ և քայլեր ձեռնարկեին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վերականգնելու համար:
Սեյրան Օհանյանն առաջին հայացքից իրավացի է, սակայն միայն առաջին հայացքից: Խնդիրն այն է, որ այն ամենը, ինչ ասում է Հայաստանի պաշտպանության նախարարը, իրականում հենց Հայաստանի ու Ղարաբաղի գործն է: Այսինքն` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը առաջին հերթին Հայաստանի և Ղարաբաղի հարգելիք գործն է, և միայն այդ ժամանակ աշխարհն էլ կճանաչի ու կհարգի այդ իրավունքը:
Խնդիրը, սակայն, այն է, որ այդ ուղղությամբ կատարելով առաջին ու կարևոր քայլը՝ ինքնորոշվելով և հաղթելով պատերազմը` Ղարաբաղի ժողովուրդը մյուս քայլերը չի կատարել, և մյուս քայլերը չի կատարել նաև Հայաստանը: Ավելին` մյուս քայլերը կատարելու, այսինքն` արժանապատիվ և քաղաքակիրթ պետություն ձևավորելու փոխարեն, Հայաստանի Հանրապետությունը բանակցության մեջ է մտել Ղարաբաղի փոխարեն և համաձայնել է այն սկզբունքներին, որոնց մասին էլ խոսել է Ջեյմս Ուորլիքը: Այսինքն, ըստ էության, Սեյրան Օհանյանը հաթաթա է տալիս մի բանի, որը ընդունել են Հայաստանի իշխանությունները, այսինքն` Հայաստանի իշխանություններն են ընդունել ստատուս քվոն փոխելու պայմանները և բանակցում են այդ պայմանների շուրջ:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև