«Ես դաստիարակության մասին երբեք չեմ գրել, որովհետեւ կարծում եմ, որ դաստիարակությունը հանգում է մի բանի` որ ինքդ լավ ապրես, այսինքն` ինքդ շարժվես, դաստիարակվես, միայն այդպես են մարդիկ ազդում այլոց վրա, դաստիարակում նրանց». այս չափազանց պարզ եւ նույնքան արդարացի միտքը պատկանում է ռուս մեծ գրող Լեւ Տոլստոյին:
Այդ առիթով ես հիշեցի մի դեպք, որը տեղի է ունեցել մոտ 35 տարի առաջ: Կոնսերվատորիայի գիտխորհրդում (ես` որպես ուսանողական գիտական ընկերության նախագահ, անդամ էի) քննարկվում էր ուսանողների առողջության հարցը, այդ թվում` ծխելու դեմ պայքարը: Դասախոսները` հիմնականում դեկանները եւ ամբիոնի վարիչները, հանդես էին գալիս զանազան առաջարկներով, թե ինչպես, որտեղ եւ երբ պետք է արգելել ծխելը: Եվ այդ ժամանակ ռեկտորը` Ղազարոս Սարյանը, դասախոսներին դիմեց մի պարզ հարցով` «իսկ դուք չե՞ք ծխում կոնսերվատորիայում»: Կես րոպե քար լռություն տիրեց. մեր գրեթե բոլոր պրոֆեսորները ծխում էին: «Հենց որ մենք դադարենք ծխել, ուսանողներն էլ չեն ծխի»,- թեման ամփոփեց ռեկտորը:
Միակ մարդը, որին ես պետք է դաստիարակեմ ամեն օր, մինչեւ խորը ծերություն, մինչեւ իմ վերջին շունչը, ես եմ: Դրանով ես դրական իմպուլսներ եմ հաղորդելու իմ շրջապատին, եւ դա միանգամայն բավարար է: Ասեմ ավելին` դա շատ-շատ է: Եթե կինս եւ ես տանը բարձրաձայն չենք խոսում, կարո՞ղ է պատահել, որ երեխաներն իրար վրա գոռան: Եթե մենք տանը հիմնականում զբաղված ենք կարդալով եւ գրելով, մի՞թե հնարավոր է, որ նրանք չհարգեն գիրքը` լայն իմաստով, որպես մտքի արգասիք: Հասարակական հարաբերություններում գործում են նույն կանոնները: Դուք չպիտի փորձեք դաստիարակել կամ ուղղել ոչ մեկին՝ բացի ձեզնից, առավել եւս` պատժել (իհարկե, եթե պետությունը ձեզ վրա նման պարտականություն չի դնում): Պարզապես ձեր վարքով ցույց տվեք, թե ինչն է, ձեր կարծիքով, գեղեցիկ, պարկեշտ, պատշաճ, մնացածն էլ թող մտածեն իրենց մասին: Խոսքս չգրված օրենքների, մշակույթի մասին է, առանց որի ոչ մի գրված օրենք չի գործի: Մեր իրավաբաններից մեկը հրաշալի օրինակ բերեց. Արեւմուտքում քրեական օրենսգիրքը գնալով բարակում է` հենց այդ մշակույթի, ավանդույթների հաշվին: Հայաստանում հաստանում է, որովհետեւ հեղինակները փորձում են փակել բոլոր հնարավոր եւ անհնարին սողանցքները` «բա որ քննիչն այսպես անի, կասկածյալն՝ այնպես, դատավորն էլ` սա մոգոնի»: «Բա որ»-ի պարագայում մարդկանց բանականության վրա հույս չի դրվում: Գործում է լուսահոգի Վլադիմիր Նազարյանի ասած` խելագարության կանխավարկածը: Գուցե գիտակցության, դիմադրողականության վրա իմ հույսը ռոմանտիկ է թվում: Բայց մենք գիտենք, չէ՞, որ նույնիսկ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում եւ «Գուլագում» ոգով ուժեղ մարդիկ դիմադրում էին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կգրեի իհարկե, բայց «Ընթերցողը» միևնույնն է, իմ գրածը չի կարդա։ Ոմ համար գրեմ?
Գրիր
Ինքնահաստատվելու
(Հատուկ Կարապետի համար)՝ « »։
(Բացատրեմ՝ «ոչինչ»)։
Մի քսան տարի առաջ (կարծեմ տակաւին դպրոցական էլ չէի), բակի տղաներն առաջարկեցին ծխել: Մերժելուց յետոյ հարցին, թէ «վախում ե՞ս հօրիցդ» 🙂
Ասացի՝ հայրս չի կարող ինձ արգելել ծխել, քանի որ ի՛նքն իսկ ծխող է: Պարզապէս չեմ ուզում: 5-6 տարեկանի համար սա յանդուգն պատասխան էր:
P.S. Յուրախութիւն ինձ՝ կեանքում այդպէս էլ չփորձեցի ծխել: Ասում են վնասակար է: Ի՜նչ ասեմ, եկէք հաւատանք 🙂
Լաւ յօդուած էր, ուսանելի:
Երբ մարդուն հարգում ես, նրա ազդեցությունը՝ դաստիարակությունը շատ հզոր է քո վրա: Մենք կամ հայ մարդուն հարգելն ենք մոռացել, կամ էլ հարգված հայ չենք կարողանում գտնել:
«Գուլագում» ոգով ուժեղ մարդիկ դիմադրում էին,որովհետև չունեին ուրիշ հնարավորություն,իսկ հիմա մարդիկ պարզապես հեռանում են և չեն ցանկանում դիմադրել անարդարությանը,որովհետև անցած 25 տարիներ ցույց են տվել,որ դա անիմաստ է,իսկ «մայդան» սարքելու կարիք չկա,որովհտև հարեվան երկիրը հենց դրան է սպասում:
Կա 3-րդ տարբերակ՝ զուգահեռ իշխանության ձևավորում:
Մեկ անգամ դա արդեն հաջղվել է, երբ քանդվում էր սովետական միությունը: Իսլանդիան արեց մոտավոր նույնը 2008-ին: Ինչո՞ւ չանել դա հիմա:
Նույնիսկ կարելի է ասել, որ գործընթացը սկսված է: «Հիմնադիր խորհրդարանը» հենց այդ նպատակով է ձևավորվում (https://www.himnadir.am/):