Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Ես համարում եմ, որ մենք կարող ենք գնալ խորհրդարանական մոդելի. «Հրապարակ»

Հուլիս 10,2014 10:20

Հատված Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հարցազրույցից:

– Ի վերջո՝ այս բարեփոխումներով մենք խորհրդարանակա՞ն մոդելին ենք անցնում, թե՞ կիսանախագահական։

– Մենք ունենք բոլորովին տարբեր կարծիքներ, ես չունեմ այս հարցին միանշանակ պատասխան՝ եթե խորհրդարանական մոդելին անցնենք, ապա շատ որոշակի նախապայմաններով, եթե կիսանախագահական, ապա, կարծում եմ, էլի որոշակի նախապայմաններ ունեմ։ Սրանք այն հարցերն են, որոնք քննարկման ընթացքում բյուրեղանալու են։

– Դուք անձամբ որի՞ն եք հակված։

– Ես համարում եմ, որ մենք կարող ենք գնալ խորհրդարանական մոդելի՝ պայմանով, եթե ընտրական համակարգն ունենում է որոշակի առանձնահատկություններ, երբեւէ խնդիր չի դնում ապահովել կայուն մեծամասնություն, դա չի կարող լինել ինքնուրույն խնդիր, ես ենթադրում եմ, որ մեծամասնական համակարգը չի կարող ամբողջովին փոխարինվել 100 տոկոս համամասնականով, սակայն համարում եմ, որ այն պետք է փոխարինվի տարածքային համամասնական ընտրություններով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031