Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյումրեցի լրագրողները վարչապետից ու քաղաքաշինության նախարարից հաշիվ պահանջեցին չլչլվող բնակարանաշինության համար. (Տեսանյութ)

Հուլիս 09,2014 22:21

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց նաև Ախուրյանի շինհրապարակ, որտեղ և ընթանում է բնակարանաշինություն: Այստեղ նրան էր սպասում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի վերջո ինչպե՞ս է լուծվելու Գյումրու դադարեցված բնակարանաշինության հարցը, ինչո՞ւ խոստացված, պլանավորած բնակարանները 430 ընտանիքի համար չեն կառուցում: Քաղաքաշինության նախարարն ասաց, որ ինքը պատրաստվում է կառավարությանը  առաջարկել բնակարանաշինության փոխարեն բնակարաններ գնել անօթևանների համար, սրանով Գյումրու անշարժ գույքի շուկան կակտիվացնեն: Նա այս մտադրությունը բացատրեց Գյումրիում,այդ թվում և նորակառույց Մուշ 2 թաղամասում բազմաթիվ դատարկ բնակարաններ լինելու հանգամանքով, և կարծիք հայտնեց, տրամաբանություն չի տեսնում նոր բնակարանաշինության:

 

Լրագրողները չլչլվող բնակարանաշինության մասին հաշիվ պահանջեցին նաև վարչապետից, որը ասաց, թե Շիրակի մարզպետարանում քննարկելու են այդ հարցը ու փորձելու են լուծում տալ: Շիրակի մարզպետարանում անցկացվեց փակ խորհրդակցություն, թե ինչ որոշվեց, դեռևս հայտնի չէ:

Ի դեպ, վարչապետը խոսեց նաև կարկտահարված գյուղերի բնակիչներին օգնելու, Գյումրիում գործազրկությունը կրճատելու մասին:

Մանրամասները` տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Հարգելիներս, լավ եք անում , որ պահանջում եք իշխանություններից բնակշինարարությունը, բայց ընդունեք, որ դուք քաղաքապետի գործն եք անում` բալասանյանի, փոխանակ ինքը սաղ օրը պահանջի , թե ինչու բնակշինարարութուն չի արվում, լռում է ու իրա բիզնեսն է առաջ տանում, ուրեմն`լրագրողներն են այսուհետ Գյումրու քաղաքապետը, հարց բարձրացնող ու պահանջող, ցանկանում եմ, որ դուք քաղաքապետի չափ աշխատավարձ ստանաք ձեր ազգօգուտ աշխատանքի համար ու գոնե մի թեթև բիզնես ունենաք,բայց ոչ բալասանյանի պես ուրիշներից խլած, իսկ բալասանյանը մենակ ասֆալստի փող է ուզում, որ լվա,губит людей не пиво, губит асфальт?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031