Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մուրացական կինը`վարչապետին. «Թագավոր ջան, փող տուր, որ բանկը տանեմ, մուծեմ». (Տեսանյութ)

Հուլիս 09,2014 21:26

Լսելով, որ ՀՀ վարչապետ  Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզի կարկտահարված գյուղերից հետո այցելելու է  նաև  Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի  դատարկված շենք ու հարակից տեխնոպարկ, բողոքավոր ու մուրացկան կանանց մի խումբ սրտատրոփ սպասում էին նրան:  Այդ կառույցների մոտ  կառավարության ղեկավարին սպասում էր նաև քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր շքախմբով: Երբ վարչապետը մեքենայից իջավ ու շարժվում էր դեպի Գյուլբենկյանի  անվան հիվանդանոց, նրա ճանապարհը կտրեց Լիզա անունով հայտնի մուրացկան կինը, որը սովորաբար այդ նույն ձևով կտրում է  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ճանապարհը ու մինչև նրանցից գումար չստանա, չի թույլատրում շարժվել, ու  լացակումած  վարչապետին ասաց. «Վեց որբ կպահեմ»:

Հովիկ Աբրահամյանը, չհասկանալով տիկնոջ խնդրանքը, դարձավ դեպի Սամվել Բալասանյանը  ու հարցրեց. «Ի՞նչ է  ասում»: Գյումրու քաղաքապետը ծաղրանքով «թարգմանեց» տիկին  Լիզայի ասածը. «Վեց հատ որբ կպահե» :

Վարչապետը հարցրեց. «Տան խնդիր է»,  որին  ի պատասխան տիկինը արդեն պահանջատիրական ձայնով ասաց. «Տան խնդիր չէ, օգնություն պիտի տաք, որ բանկը մուծեմ, վարկ ունեմ, թագավոր ջան, անցած անգամ էլ ինձ լավ նայեցիր, բալա ջան»:

Վարչապետը ինչ-որ ծրար  փոխանցեց իր թիկնապահին:

Մանրամասները` տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031