Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իջեւանում բուքմեյքերական կրքերը եռում են

Հուլիս 09,2014 20:01

Տավուշի  մարզկենտրոն Իջեւանի փոքր կենտրոնում,ընդամենը  1-2 քառակուսի կիլոմետր  հատվածում գործում են  12 սրճարաններ: Մարզկենտրոնում շարունակվում է նոր սրճարանների կառուցումը:  Քաղաքում  գործում են  4 բուքմեյքերական գրասենյակներ՝ «Վիվառոն», «Եվրոֆուտբոլը» ,«Տոտոն» եւ «Գուդվինը»: «Գուդվինը» խաղադրույքներ է  ընդունում տարբեր երկրներում շների եւ ձիերի մրցավազքի համար:

Լինելով Իջեւանի բուքմեյքերական գրասենյակներում եւ  ինտերնետային ակումբներում՝ կարելի է համոզվել,որ  խաղադրույքներ կատարելը շատ իջեւանցիների համար հանապազօրյա «ցավ» է դարձել: Այս «ցավը սրվել է»  ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին: Նախկինում Իջեւանն ուներ արդյունաբերական քաղաքի համբավ, Իջեւանի  գործագործական կոմբինատում,  մեխանիկական գործարանում, Ազատամուտում գործող Իջեւանի   բենտոնիտի կոմբինատում աշխատում էին Իջեւան քաղաքի հարյուրավոր բնակիչներ: Այլեւս անցյալ է Իջեւանի արդյունաբերական համբավը, այժմ  Իջեւանը սրճարանների, տարբեր  բանկերի մասնաճյուղերի  եւ  բուքմեյքերական գրասենյակների քաղաք է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031