Այսօր Շիրակի մարզ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ եղավ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը:
Ի պատասխան կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ հենց այդ հարցը քննարկելու նպատակով վաղը չէ մյուս օր ինքը Սոչիում հանդիպելու է ՌԴ վարչապետի հետ: «Հանդիպելու ենք, քննարկելու ենք այդ հարցը, փորձելու ենք հասկանալ ժամկետները, երբ վերադառնամ, տեղեկատվություն կտրամադրենք»,-խոստացավ Հովիկ Աբրահամյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ