Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Էմիլ Տարասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
***
Էմիլ Տարասյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1976 թ. 3 մարտի, ք. Երևան
Կրթություն
1992 -1997 թթ. – Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
1999 – 2001թթ. – ՀՀ պետական կառավարման դպրոց, պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
2004-2007թթ. – Գիտությունների ազգային ակադեմիա, ասպիրանտ
Աշխատանքային գործունեություն
1999-2000 թթ. – ՀՀ սեփականաշնորհման նախարարություն, լուծարման բաժին, առաջատար մասնագետ
2000-2002 թթ. – ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն, պետական գույքի կառավարման քաղաքականության վարչություն, գլխավոր մասնագետ
2002-2008 թթ. – ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, անվանացանկի և գրանցամատյանի վարման վարչություն, վարչության պետ
2008 թ. – ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար
2008-2014 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար
2014 թ. հուլիսի 9-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
1997 – 1998 թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում
ՀՀ նախագահի 2012թ. հունվարի 19-ի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
10 գիտական աշխատությունների հեղինակ է
Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն