Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է, որպեսզի Կիևը անջատական զինյալներին բանակցային կողմ ճանաչի, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Անկախ այն բանից, թե [հակամարտող] որ կողմի մասին է խոսքը, պատասխանը շատ պարզ է՝ պետք է հակամարտող բոլոր կողմերին մարդկային վերաբերվել, չանվանել նրանց ահաբեկիչներ, ընդունել, որ նրանք կռվում են այն հողի վրա, որը իրենցն են համարում, ուզում են լինել Ուկրաինայի լիիրավ քաղաքացիներ, ուզում են, որ հարգեն իրենց, լսեն իրենց նկրտումները… Եվ իրենց չստիպեն, որ ենթարկվեն այն իշխանություններին, որոնք այսօր կառավարում են Կիևում», – ասել է Լավրովը հուլիսի 9-ին Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկո Մոգերինիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ահա, թե ինչ է պետք ուկրաինական ղեկավարությունից, որպեսզի զինյալների մոտ ցանկություն առաջացնեն կառուցողական երկխոսություն սկսելու համար: Նրանք պատրաստ են դրան: Բայց նրանք պատրաստ չեն այդ երկխոսությանը, երբ դրա համար վերնագրածին պահանջներ են ներկայացվում: Նրանք պետք անձնատուր լինեն և հանձնվեն հաղթողների ողորմածությամբ», – ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ