Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Թոմքաջյանը մարզպետի կերպարով «սրբապատկերի» մասին. «Ինձ էլ Կճոյանին նկարելու մեջ էին քննադատում»

Հուլիս 09,2014 18:18

Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու «Խորհրդավոր ընթրիք» սրբապատկերի վրա պատկերված առաքյալին է առնչվում, որը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին է հիշեցնում: Մարզպետը պնդել է, որ առաքյալն իրեն նման չէ, նկարի հեղինակը՝ լրիվ հակառակը՝ մարզպետն արժանի է լինել առաքյալների շարքում:

Aravot.am-ը ՀՀ ժողովրդական նկարիչ ու անվանի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է երեւույթի մասին:

Արվեստագետն ասաց, որ չի տեսել սրբապատկերը, ուստի հստակ չի կարող ինչ-որ բան ասել: Մյուս կողմից էլ հավելեց. «Ժամանակին ինձ էլ քննադատեցին, Օշականում դպրատան վերեւում արած իմ գիպսե Եռաֆիգուրի (Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ եւ Վռամշապուհ) համար: Բանն այն է, որ Մեսրոպ Մաշտոցի պորտրետը ստացել եմ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից, ո՛չ որպես Կճոյան, այլ որպես Մաշտոց, իսկ Սահակ Պարթեւին արեցի Գարեգին առաջին կաթողիկոսի կերպարով: Ուղղակի դեմքերը բռնում էին, արեցի: Ժամանակի ընթացքում ոչ ոք չի իմանում, որ դա կաթողիկոսն է կամ սրբազանը…Հիմա չեմ տեսել Կողբի եկեղեցու որմնանկարը, չեմ կարող ասել, թե նկարիչը ի՞նչ մոտեցումով է արել: Կարող է պորտրետը բռնել է՝ նկարել է, կարող է՝ ուզել է դուր գալ մարզպետին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    իսկ որ Թոքմաջյանը քանդակել է Մասիվի նարկոման թաղապետի արձանը, դրա՞ն ինչ կասի

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031