Գավառի պետական համալսարանի դասախոս Համլետ Ղաջոյանն այսօր Գավառի մարզպետարանում, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումների ժամանակ մինչ հարց հնչեցնելը հայտարարեց, որ ինքը պետականամետ մարդ է, միշտ մասնակցում է նմանատիպ միջոցառումներին: Ապա, անդրադառնալով Սահմանադրությանը` նկատեց, որ ժամանակին բոլոր նախագծերն էլ գովերգվել են, որակվել են մարդակենտրոն, ապա, երբ իշխանական այրերին այդ Սահմանադրությունն այլեւս չի բավարարել, սկսել են փոփոխել ու կրկին ներկայացրել, որ այն ամենալավն է:
Ապա հետաքրքրվեց` այս նախագիծը մարդակենտրոն է, թե՞ պատեհապաշտ: Գեւորգ Դանիելյանն արձագանքելով հարցին` նկատեց, որ «Սահմանադրությունը որեւէ մեկի վրայով չէ» ու հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ինքը չի պատրաստվում ոչ վարչապետի, ոչ էլ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվել:
Հարցեր հնչեցին կրոնական ազատությունների վերաբերյալ, կրթական համակարգի բարելավման: Շատ հարցր ոչ թե օրենքի կարգավորման այլ ներքին կուլտուրայի հարցեր են`այսպես արձագանքեց Դավիթ Հարությունյանը. «Մենք այն ազգն ենք, որ մոմ ենք վառում եկեղեցում, ինքներս չփորձելով ինքնամաքրվել: Մինչեւ դա ինքներս չգիտակցենք, ցավոք, մենք այդ հարցում առաջընթաց չենք ունենա»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ