«Բանդայի գործով» այսօր շարունակվեց ամբաստանյալ Սամվել Դավթյանի հարցաքննությունը:
Նրան հարցեր տվեցին մեղադրող Սասուն Խաչատրյանը, պաշտպան Հովիկ Արսենյանն ու Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:
Հարցերը հնչեցին դատախազի միջնորդության բավարարումից հետո.նա միջնորդել էր հրապարակել ամբաստանյալի նախաքննության եւ դատաքննության ժամանակ տված ցուցմունքները, քանի որ էական տարբերություններն առկա էին:
Հրապարակվեց, որ Սամվել Դավթյանը 1984թ. դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, ավազակային հարձակման համար:2007թ-ին էլ՝ անձի առեւանգման համար: Այդ ժամանակ էլ ծանոթացել է հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի հետ:Ա յս գործով՝ հանգուցյալը Արտուշ Հակոբյանի հետ կասկածվել է զինված, կազմակերպված խումբ կազմավորելու, պաշտոնատար անձանց առանձնատներից ավազակային հարձակումներ կատարելու, առանձնապես խոշոր չափի գումար, թանկարժեք իրեր հափշտակելու համար:
Կարդացեք նաև
Ըստ հրապարակված ցուցմունքի, նա մտել է «Լինսի» հիմնադրամի ԾԻԳ-ի տնօրենի տունը, Մալաթիայի թաղամասերից մեկում գտնվող եռահարկ տներից մեկը, որտեղից տարել են ոսկի:
Ամբաստանյալն ասել էր, որ իրենց հետ է եղել նաեւ Վարդան անունով մեկը: Այսօր դատարանում պատասխանելով պաշտպանական կողմի հարցերից մեկին, ասաց, որ ինքը որեւէ հափշտակություն չի կատարել, իսկ Վարդան անունն էլ մտացածին էր, քանի որ ինքը խոշտանգումների է ենթարկվել: Նրա մոտ խուզարկությամբ հայտնաբերվել էր ափիոն տեսակի թմրանյութ, որը գտել էր Ամիրյան փողոցում:
Այսօր ցուցմունք տվեց նաեւ Դավիթ Գալստյանը, որը հոգեբուժարանում է գտնվել, եւ ըստ գործի նյութերի, այնտեղից էլ փախել էր:
Նրա պաշտպանը Ստեփան Ոսկանյանը հարցեր տալու ժամանակ ասաց, որ վատառողջ է, խնդրեց հետաձգել իր հարցաքննությունը:
Պաշտպանական կողմից հնչեցին մի քանի հարցեր, որից պարզվեց, որ ամբաստանյալը բռնվել է, իր ցուցմունքը գրել է քննիչը, ինքն էլ ասել է.«Ասի՝ չգիտեմ, ինչ եմ արել, արել եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ