ԱՄՆ նախագահը Ադրբեջանում Միացյալ նահանգների դեսպան նշանակելու համար առաջադրել է Ռոբերտ Սեկյուտայի թեկնածությունը, հայտնում է «Կոնտակտ»-ը:
Սեկյուտան այս պահին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականն է էներգետիկայի բյուրոյում: Ավելի վաղ նա աշխատել է Տոկիոյի և Բեռլինի ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում, որտեղ զբաղվում էր տնտեսական հարցերով:
Սպիտակ տան կողմից դեսպանի թեկնածությունը հայտարարելուց հետո, այն պետք է ուսումնասիրվի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Դրանից հետո նրա թեկնածությունը պետք է հաստատվի Սենատի ընդհանուր նիստի ժամանակ:
Վաշինգտոնի մի շարք փորձագետներ կարծում են, որ Սեկյուտայի թեկնածությունը հաստատելը հեշտ չի լինի, քանի որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ճնշումների պատճառով Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները լարվել են: Ըստ նրանց, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը պետք է ավելի մոտ կանգնած լինի «ժողովրդավարությանը», քան՝ «էներգետիկային»:
Կարդացեք նաև
Այժմյան ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի պաշտոնավարումը Բաքվում կավարտվի հուլիսի վերջին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ