Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հարկադիր բուժման ուղարկեց Վլադիմիր Սիաբանդովին (Տեսանյութ)

Հուլիս 09,2014 17:10

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մտել է խորհրդակցական սենյակ՝ անմեղսունակ Վլադիմիր Սիաբանդովի գործով որոշում կայացնելու:

Մինչ այդ հրապարակվեցին տուժող, հանգուցյալ Քյարամ Ավդոյանի 2 ցուցմունքները: Նա հայտնել էր, որ իր բաջանաղի տղա Վլադիմիր Սիաբանդովը իրեն կանչել է «Ռիչ» սրճարան: Նա նոր էր վերադարձել Գերմանիայից, ուր եւ գտնվում էին իր կինն ու 4 երեխաները: Ըստ հանգուցյալի, իր եւ ամբաստանյալի խոսակցությունը իրեն դուր չի եկել, իսկ երբ նա դուրս է եկել բարից, այդ ժամանակ Սիաբանդովը դանակով հարձակվել է իր վրա, թիկունքից եւ դիմացից 13 հարված հասցրել, մտադրված լինելով սպանել նրան:

Տուժողի քույրը հանդես եկավ միջնորդությամբ. նա խնդրում էր դատարան կանչել Սիաբանդովի զոքանչին եւ աներոջը, ինչպես նաեւ ոստիկաններին, որոնք բերման են ենթարկել նրան, որոնք պետք է հաստատեին, որ Սիաբանդովը անմեղսունակ չի: Սակայն մեղադրողն ասաց, որ միայն մասնագետները կարող են ասել նրա անմեղսունակության մասին եւ մերժեց միջնորդությունը:

Դատախազը միջնորդեց նրան՝ բժշկական հարկադիր բուժում հատուկ պայմաններում: Դատարանը մտել է խորհրդակցական սենյակ:

Հանգուցյալի հարազատները ասում են, որ կդիմեն բոլոր ատյաններին, այդ թվում՝ վերաքննիչ, վճռաբեկ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ մինչ դատական նիստը Գագիկ Պողոսյանը թույլ չտվեց Քյարամ Ավդոյանի մորը մասնակցել դատական նիստին: Դատարանի շենքի դիմաց, աթոռին նստած, Քյարամ Ավդոյանի մայրը սպասում է դատարանի որոշմանը:

 

Դատարանը հարկադիր բուժման ուղարկեց Վլադիմիր Սիաբանդովին: Որոշման հրապարակումից հետո Քյարամ Ավդոյանի մայրը վատացավ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031