Թուրքիայում գործող հայկական «Ակօս» թերթի կայքը հուլիսի 8-ին հարձակման է ենթարկվել այն բանից հետո, երբ կայքում հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարը՝ հետնամասում օսմանյան կնիքով, հայտնումէ«Հուրիեթ» թերթը:
«HeraklesFearlesleon» կոչվող հաքերների խումբը սպառնացել է ոչնչացնել հայ համայնքը և մեղադրել է Էրդողանին դավաճանելու մեջ:
«Մենք ձեր նման բազմաթիվ դավաճաններ ենք տեսել: Մենք գիտենք, թե դուք ինչ եք արել և ինչ եք անելու ապագայում: Բայց այս պահից մեծ Օսմանյան պետությունը կվերածնվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի շնորհիվ», – ասված է կայքում հաքերների թողած հաղորդագրության մեջ, – «Հայաստանին՝դեմ, Միացյալ Նահանգներին՝դեմ, Իսրայելին՝դեմ: Մենք ձեզ արմատախիլ կանենք»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև