Հուլիսի 8-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հանդիպեց Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի ղեկավար Վյաչեսլավ Մակարովի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական Արտակ Գաբրիելյանը, Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը, Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի ղեկավարի խորհրդական Վատանյառ Յագյան և Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի արտաքին կապերի պետ Նարգիզ Ախադովան:
Ողջունելով Գլխավոր հյուպատոսին՝ Վյաչեսլավ Մակարովը պատմեց Օրենսդիր Մարմնի կառուցվածքի, կազմի, պատգամավորների աշխատանքների մասին և շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին միջազգային ատյաններում Ռուսաստանին աջակցելու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ. Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի ներկայիս իրավիճակը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2014-2015 թթ. Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի և Գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվելիք Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցեր:
Կարդացեք նաև