Լրահոս
Օրվա լրահոսը

Եկող տարվանից ջրի սակագինը կնվազի (Տեսանյութ)

Հուլիս 09,2014 15:22

Ի տարբերություն գազի, էլեկտրաէներգիայի, եկող տարվանից սկսած՝ խմելու ջրի սակագինը նվազելու է: Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հայտարարեց «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը: Ջրամատակարար ընկերությունը ջուրն էժանացնում է պայմանագրի համաձայն: Այս տարի «Երեւան ջուրը» սակագնի ճշգրտման համար դիմել է հանձնաժողովին` առաջարկելով այն թողնել նույնը` 170 դրամ:

Aravot.am-ի հարցին, թե գուցե այս տարվանի՞ց էր նախատեսված ջրի սակագնի իջեցումը, սակայն էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, ջրամատակարար ընկերությունը ստիպված եղավ թողնել նույնը, պարոն Գրիգորյանն ասաց, որ եկող տարի ջրի վարձը նվազեցնելու են եւ ճիշտ չէր լինի այս տարի բարձրացնեին, հետո եկող տարի` նվազեցնեին: Գլխավոր տնօրենի մեկնաբանությունները` տեսանյութում


Հանձնաժողովի որոշմամբ, կեղտաջրերի հեռացման համար սահմանվեց 34,625 դրամ, իսկ Երեւանի Մետրոպոլիտենի ստորգետնյա ջրերի հեռացման համար 9,6 դրամ սակագինը:
Հանձնաժողովի նիստին ներկա «Սպառողների խորհրդակցության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը «Երեւան ջրի» տնօրենին հարցրեց, թե այսօրվա դրությամբ ընկերության ջրի կորուստները որքա՞ն են կազմում: Ի պատասխան՝ Գոռ Գրիգորյանն ասաց, որ իրենք կորուստների հաշվարկման մեթոդիկա չունեն, քանի որ կա ջրի քանակ, որը մատուցվում է ցայտաղբյուրների եւ այլ ծառայությունների տեսքով, որոնք հաշվարկված չեն:

Կարեն Չիլինգարյանի ունեցած տվյալներով, ջրի կորուստները 85 տոկոսից նվազել է` հասնելով 75 տոկոսի:


Սպառողների աջակցման կենտրոն հ/կ նախագահ Աշոտ Միրզոյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ «Երեւան ջուր» ընկերությունը» մինչեւ հիմա ջրի կորուստների հաշվարկման մեթոդիկա չունի:


Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին էլ հետաքրքրում էր, թե Երեւան քաղաքում ջրամատակարարման տեւողությունը միջինում որքա՞ն է:
«Նախկինում 17 ժամ էր, այժմ` 22-24 ժամ»,-ասաց Գոռ Գրիգորյանը:

Hancnajoxov-1

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031