Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Պետավտոտեսչության մակարդակով ամեն ինչ արվում է հօգուտ քաղաքացիների»

Հուլիս 09,2014 15:07

ԱԻՄ առաջնորդը հորդորում է պահպանել անդորրագրերը եւ
վճարում կատարելուց նշել կոդը

«Անպայման պահեք ձեր անդորրագրերը»,- այսօր` հուլիսի 8-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքացիներին զգուշացրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա նկատեց, որ աշխարհի բոլոր երկրներում անդորրագրին անվանում են ստացական: Իսկ հայերենում անդորրագիր անվանումը պարոն Հայրիկյանը բացատրեց նրանով, որ այդ բառը նշանակում է անդորրն ապահովող գրություն, եւ նրա շնորհիվ քաղաքացին կարող է զերծ մնալ ավելորդ քաշքշուկից: Նա նաեւ զգուշացրեց քաղաքացիներին` վճարումներ կատարելիս հետեւեն, որ դրամատան աշխատողը նշի այն կոդը, որի համար վճարում է կատարվում: Նման մի դեպք կատարվել է նաեւ ԱԻՄ առաջնորդի հետ`երթեւեկության հետ կապված 30.000 դրամի տուգանք ուներ, որն անմիջապես վճարել էր, սակայն շուտով ստացել է եւս 150.000 դրամի պահանջ.

«Ոչ թե դրամատան կամ պետավտոտեսչության խարդավանքն էր, ինչպես նախնական փուլում մտածում էի, այլ պարզապես ես դրամատանը ուշադիր չէի եղել` գումարը գանձելիս չէի նշել այն կոդը, որով ես տուգանված եմ: Սա է իմ հորդորը քաղաքացիներին`համոզված եղե’ք` Պետավտոտեսչության մակարդակով ամեն ինչ արվում է հօգուտ քաղաքացիների, եւ ես երեկ նույնիսկ ինչ-որ չափով մխիթարված զգացի, որովհետեւ նախնական փուլում մտածում էի, որ Հայաստանը մեզ պետք է առանց հայերի, դավադրության շրջանակներում փորձում են մարդկանց կոտրել, հիասթափեցնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031