Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հագուստով ոստիկանը ադրբեջանցի շպիոնի տպավորություն է թողել

Հուլիս 09,2014 15:03

Այս պահին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ ձերբակալվածները իրենց ելույթներն են ներկայացնում:

Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը ներկայացնում է բողոքի երթի դուրս գալու դրդապատճառները. « Փոխգնդապետ մարդ եմ, բա չի՞ հետաքրքրում՝ ինչու եմ գնացել, առանց արդարանալու փորձի, ես որպես զինվորական գտնում եմ՝ դավաճանություն է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը: Բոլոր ոստիկանները ասում են, թե երթի մասնակիցները հայտարարել են՝ ով միլիցա է, խփեք, ո՞ւր է, տեսագրության մեջ չենք տեսնում: Ոստիկանները ջանասիրաբար գործ են սարքել գլխներիս, թող հանեն ցույց տան, որ նման բան ենք արել: Սարքելն էլ ձեւ ունի: Իրենց նեղություն էնքան չեն տվել, որ գոնե նորմալ սարքեն, պրոֆեսիոնալիզմի բացակայություն եմ տեսնում»:

Նա նաեւ ասաց, որ երթի ժամանակ քաղաքացիական հագուստով շատ սադրիչների է նկատել. «Ուզում եմ իմանալ՝ էդ մարդը թքա՞ծ ունի Վովայի վրա, որ համազգեստ չէր հագել, թե՞ առաջադրանք է կատարել: Ես էլ ասում եմ՝ չեմ իմացել, որ ոստիկան է, մտածել եմ Ադրբեջանի շպիոն է, հեսա կրակելու է ոստիկանների վրա, կանխեցի, նրան վնասազերծեցի: Ինձ պետք է պարգեւատրեք, ոչ թե պատժեք…Ոստիկանների ու ժողովրդի միջեւ անջրպետ կա մարտի 1-ից հետո, ինչու եք այդ անջրպետն ավելի խորացնում, թշնամի սարքում մեզ, մենք մեղավոր չենք, որ էդտեղ ոստիկաններն են եղել: Ոստիկանը նույն ժողովուրդն է»:

Ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանն էլ շարունակեց. «Խփել եմ, բոմբ էլ եմ տրաքացրել, որովհետեւ ընկերոջս վրա են հարձակվել, մեզ սադրանքի են ենթարկել, մենք էլ ինքնապաշտպանվել ենք, լավ եմ արել: Ոստիկանը ընկերոջս՝ Շանթին, քաշում էր, եթե փախնեի, գնայի տուն ու ընկերոջս չպաշտպանեի, ծնողներս կամաչեին իմ համար: Հայրս կասեր՝ քսանհինգ տարի պահինք, մեծացրինք, որ ընկերասեր լինես, դու փախա՞ր, մեզ բակում խայտառակ արեցիր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031