Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը չի դատապարտում միասեռականներին

Հուլիս 09,2014 14:39

«Կատարյալ խեղկատակություն է, եւ Հայաստանի իշխանությունները շատ անարժանապատիվ կեցվածքով են ներկայանում այդ ներկայացմանը»,- այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքերով՝ Ազգային ժողովում որեւէ ուժ չկա, որը դեմ է խոսում Մաքսային միությանը: Իսկ Հայաստանն էլ վաղուց պետք է հրաժարված լիներ իր՝ Մաքսային միության անդամակցությունից, բայց դա չարեց, քանի որ իշխող ուժերը չեն կարող հրաժարվել.
«Հայաստանյան բոլոր ուժերը շարունակում են իրենց պահել խամաճիկի պես, որովհետեւ մի մասն ընդհանրապես քաղաքական ուժ չեն: Նույնիսկ քաղաքական անցյալ ունեցող, թեեւ ձախողված, ուժերի ներկայացուցիչներն ընդամենը մտածում են որպես բիզնես օգտագործել քաղաքական կուսակցությունը, բայց Մաքսային միության եւ Եվրամիության հարցում, ցավոք սրտի, մեզնից՝ Հայաստանի առաջին քաղաքական ուժից, հայաստանածին առաջին քաղաքական ուժից բացի, մնացյալ բոլոր ուժերը Մոսկվայի խամաճիկներն են՝ տարբեր անուններով կրեմլյան կուսակցություններ են»:

Պարույր Հայրիկյանը ձախողում է համարում այն փաստը, որ Հայաստանը, ցանկանալով անդամակցել Մաքսային միությանը, ստանում է ապտակ, ըստ էության, գոյություն չունեցող Եվրասիական միության ներկայացուցչից եւ չի էլ արձագանքում: Նա հայտարարեց, որ իրավիճակից դուրս գալու համար, եթե ինչ-որ մի բան պետք է արվի, ապա դա պետք է ԱԻՄ-ն անի.
«Եթե ինձ հաջողվի այն թվականների ոգով ազատ մտածող քաղաքացիներին եւս մեկ անգամ համախմբել ԱԻՄ-ի շուրջ, ինքնորոշման շուրջ, ինքնորոշման սկզբունքի շուրջ, եվրոպական կողմնորոշման շուրջ, մի բանի կհասնենք, եթե չէ, ապա Հայաստանի քաղաքացիները, դառնալով խամաճիկ, մոսկովյան լակեյների ձեռքում, հանգրվան կփնտրեն ռուսական սիբիրներում եւ կփառաբանեն Հայաստանը կործանող Ռուսաստանը: Այնպես որ, ցավոք սրտի, մեր հույսն էլի մենք մնացինք»:

Անդրադառնալով ոչ իշխանական քառյակի հայտարարությանը, թե սեպտեմբերին հանրահավաք են անելու` Պարույր Հայրիկյանը բացականչեց, եթե լավ բան կա, մի’ դուրս եկեք, իսկ եթե վատ իրավիճակ է, ինչո՞ւ եք հետաձգում: Նա նկատեց, որ քառյակը բարձրացնում է յուրաքանչյուր հարց, բացի Մաքսային միությունից, այսինքն` ամեն ինչ անում են, որ գլխավորի մասին չխոսեն: Իսկ ԱԻՄ-ը հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ Եվրամիության դրոշներով դուրս է եկել փողոց.
«Գիտե՞ք` ի՞նչ այլանդակություններ են ասում, ասում էին` Եվրոպա նշանակում է միասեռական: Իրենք, որ ներքուստ միասեռական են, Եվրախորհրդում միասեռականների են տեսնում: Ես միասեռականներին չեմ դատապարտում: Դա իրենց իրավունքն է, իրենց անձնական գործն է, չեմ էլ խորանում: Բայց մենք դուրս եկանք մի քանի տասնյակ Եվրամիության դրոշներով, որեւէ մեկը չընդվզեց, դե թո’ղ իրենք էլ Ռուսաստանի դրոշներով դուրս գային, Մաքսային միության չեղած դրոշներով դուրս գային»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Կարծես թե նույնասեռական լինելը «նենց ահավոր բան» է, որ բոլորը պիտի «դատապարտեն՞»:

    Հայաստանում նեգատիվ ու իրենց կյանքից դժգոհ մարդիկ նույնասեռականներին փորձում են դարձնել «ՀԵՇՏ թիրախ»՝ իրենց նեգատիվ էներգիաներից ազատվելու համար: Լիսկաների դեմ դուխ չունեն:

  2. Քաղաքացի says:

    Արա ամոթ է, հասել ենք նրան, որ արդեն գեյերին ենք արդարացնում? ինչ հեշտ թիրախ, ինչ ուրիշ բան? Ամստերդամցի , դու հաստատ դրանց հետ կապ ունես, հիմա ով ինչ անում է, կոչում է տոլերանտություն, դրա համալ էլ ոչ անբարոյականներին էլ այդպիսին համարում, ոչ էլ էդ վարակ գոեյերին, էնքանի ենք հա հասել, որ դրանց արդեն չենք կարող հայհոյել, Սոդոմն ու Գոմորը էսպեն է սկսվում էլի

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031