Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարների՝ ֆուտբոլի աշխարհի գավաթի հետ կապված հույսերը չեն արդարանում (Ֆոտոշարք)

Հուլիս 09,2014 12:22

Սան Պաուլոյում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը անդրադարձել է գործարարների ունեցած սպասումներին: Հետազոտության արդյունքներում երեւում է, որ մրցաշարի վերաբերյալ Բրազիլայի գործարարների ունեցած խանդավառությունը վերջին երկու տարիներին սկսել է մարել: Եւ չնայած այն բանին, որ քչերն են կանխատեսել ներդրումների աճ Բրազիլիայում ֆուտբոլի առաջնությունը հյուրընկալելու արդյունքում, այնուամենայնիվ, նրանք հույս ունեն, որ ենթակառուցվածքների բարելավումը և զբոսաշրջիկների հոսքը երկարատեւ ժառանգություն կթողնեն Բրազիլիային:

PrevPhoto
NextPhoto

Միջազգային գործարար զեկույցի 2014 թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով բրազիլացի գործարարների ընդամենը 33% է կարծում, որ աշխարհի գավաթի հյուրընկալումը կնպաստի իրենց երկրի տնտեսական աճի տեմպին՝ շոշափելի անկում ի համեմատ 2012 թ.-ի առաջին եռամսյակի 80% ցուցանիշի: Նմանապես, գործարարների միայն 11%-ն է նախատեսել լրացուցիչ ներդրումներ անել մրցաշարի հետ կապված` ի համեմատ 2012 թ.-ի 23%-ի: Հարցված ընկերությունների միայն 19%-ն է ակնկալում եկամուտների աճ եւ 52%-ը կարծում են, որ աճը կլինի հատկապես զբոսաշրջության ոլորտում:

Գրանթ Թորնթոն Բրազիլիայի բաժնետեր Մադլեն Բլանքենշթեյնը մեկնաբանում է. « Աշխարհի գավաթի շուրջ գործարարների ունեցած խանդավառությունը, անխոս, նվազել է, քանի որ Բրազիլիայում տնտեսական իրավիճակը վերջին երկու տարում վատթարացել է: Ի սկզբանե, գործարար համայնքում հույս կար, որ ենթակառուցվածքային այն ներդրումները, որոնք անհրաժեշտ են երկրում 600,000 այցելուներ հյուրընկալելու համար (չհաշված նրանց, ովքեր ժամանելու են 2016թ.-ի օլիմպիական խաղերին) խթան կհանդիսանան երկարաժամկետ տնտեսական աճի համար: Սա պետք է որ բարձրացներ միջազգային հետաքրքրությունը Բրազիլիայի հանդեպ, սակայն դրա փոխարեն միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեցին մարզադաշտի շինարարության ուշացումները, ինչպես նաև կառավարության և ՖԻՖԱ-ի դեմ հասարակական բողոքները»:

Յուրաքանչյուր հինգ գործարարից երկուսը ակնկալում են, որ ենթակառուցվածքային ներդրումները, հատկապես տրանսպորտի ոլորտում, խաղերի արդյունքում Բրազիլիային մնացած ամենաերկարաժամկետ ժառանգությունը կլինեն (42%), իսկ հարցվածների 26%-ը ակնկալում է զբոսաշրջիկների մեծ ներհոսք: Այնուամենայնիվ, գործարարների գրեթե մեկ երրորդը կարծում է, որ մարզադաշտերի շինարարությունը խախտել է իրենց քաղաքի առօրյա կյանքի ռիթմը, և միայն 40%-ն է հավատում, որ մարզադաշտը մրցաշարի ավարտից հետո եւս արդյունավետ կերպով կշահագործվի:

Մադլեն Բլանքենշթեյնը հավելեց. «Կարծում եմ, որ Պեկինի «Bird’s Nest» և Քեյփթաունի «Green Park Stadium» մարզադաշտերի նման, Մանաուսի «Amazonas» մարզադաշտն էլ մրցաշարից հետո շահավետ կերպով չի շահագործվի: Սակայն մենք ունենք նաեւ մարզադաշտերի լավ օրինակներ, որոնք հետագայում անգործության չեն մատնվել. մասնավորապես, Լոնդոնի արևելքում գտնվող Օլիմպիական մարզադաշտը, որը 2012թ.-ի Օլիմպիական խաղերից հետո եւս գործածության մեջ մնաց: Միջոցառումը թույլ տվեց Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի` նախկինում լքված այդ տարածքը արդիականացնել, ինչն էլ հետագայում նպաստեց առևտրի և անշարժ գույքի ոլորտում ներդրումների ծավալների մեծացմանը:

Ցավոք, մարզադաշտի եւ հարակից տարածքի որոշ բարեկարգման աշխատանքներ ավարտին չհասցվեցին մինչ Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի գավաթի մեկնարկը: Այնուամենայնիվ, Բրազիլիայի կառավարությունը և մասնավոր հատվածը այժմ առավել հստակ պատկերացում կազմեցին այն մասին, թե ինչ պետք է արվի նախ՝ երկիրը գալիք Օլիմպիական խաղերին պատրաստելու համար, և երկրորդը՝ կայուն տնտեսական աճ ապահովելու համար»:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031