Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուլիսի 18-ին ՕԵԿ-ը հրավիրում է «ոչ կուսակցական» հանրահավաք

Հուլիս 09,2014 12:13

«Օրինաց երկիր» կուսակցությունը հուլիսի 18-ին հրավիրում է հանրահավաք՝ սոցիալ-տնտեսական թեմաներով, եւ հրավիրում է բոլոր քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերին՝ մասնակցել այդ հանրահավաքին, սակայն նշում է, որ այդ հանրահավաքը կազմակերպվել է միայն իրենց կողմից: Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը. «Մենք չենք դիմել որեւէ կուսակցության՝ մասնակցելու, որովհետեւ չենք համարում դա ՕԵԿ-ի հանրահավաք, ուղղակի դիմել ենք բոլորին՝ միանալ մեզ, բարձրացնել բողոքի ձայնը, ով կմիանա՝ իրենց գործն է, սա կուսակցական հանրահավաք չի»:

ՕԵԿ նախագահը համարում է, որ «Օրինաց երկիր» կուսակցության համակիրների թիվն ամեն օր մեծանում է, որովհետեւ. «Մարդիկ նայում են մեր տասնյոթ տարվա վարքագծին, մեր ապրած կյանքին, թերություններին եւ բացթողումներին, համեմատություն են անում եւ որոշում են կայացնում: Կտեսնեք, մենք ամսի 18-ին կունենանք փայլուն հանրահավաք կունենանք, ու դա չի լինի միակը»:

«Օրինաց երկիրը» չի համարում, որ այսօր մեր երկրի առջեւ ծառացած գլխավոր խնդիրը սահմանադրական բարեփոխումներն են. «Մեր սահմանադրությունը բավարար հիմք տալիս է արդյունավետ կառավարման համակարգի համար: Մեր երկիրը պատերազմական իրավիճակում է, եւ այս պայմաններում կառավարման համակարգի փոփոխությունը մեզ պետք չէ: Մեզ պետք է ուժեղ, կոալիցիոն, բալանս եւ պատասխանատվություն ունեցող իշխանություն, եւ ոչ թե այսօրվա նման խորհրդարան, որտեղ մի կուսակցությունը մի կողմում է, մյուս հինգ կուսակցությունները՝ մյուս կողմում»:

Արթուր Բաղդասարյանը չի տեսնում Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու կամ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու կարիք, քանի որ Սերժ Սարգսյանը արդեն իսկ հայտարարել է, որ իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո դուրս է գալու մեծ քաղաքականությունից. «Արտահերթ նախագահական ընտրությունները բացառում եմ, որովհետեւ դա կբերի լուրջ ցնցումների: Մենք պետք է հասնենք համոզմունքի հեղափոխության, մարդիկ չեն կարողանում հանդուրժել էս վիճակը»:

Փոխարենը նա տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականություն. «Վերջին քսաներեք տարում չի եղել իրավիճակ, որ մի կուսակցություն լինի մի կողմում եւ մյուս հինգը՝ հակառակ կողմում: Օրենքները շատ դժվար են քվեարկվում, դրանց լեգիտիմության աստիճանը ցածր է, քանի որ այդ օրենքները չեն արտահայտում հասարակության մի հսկայական զանգվածի տեսակետը, որոնք քվեարկել են այն հինգ կուսակցությունների օգտին, որոնց ձայնը չի լսվում, եւ դա բերելու է ներքին քաղաքական գործընթացների սրում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Այս պարոնը արդեն թփից-թուփ թռչելը ,,համոզմունք,, է դարձրել և արդեն իսկ ,,հաճախորդի,, դափնին նվաճել…
    Հիմա ինչ է ուզում …???
    Ակնհայտորեն ՍՍ-ին մինչև վերջ ձգելը…
    Միթե պարզ չէ, որ այս բոլոր դժբախտությունները վերոհիշյալ կետից են գալիս…
    Որքան կարելի է կրկեսային միմոսի դեր խաղալ…
    Բ ա վ ա կ ա ն է…!!!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031